«Չէի շնչում, մտածել են, որ զոհվել եմ, բայց ուժ հավաքեցի, գոռացի՝ ողջ եմ»․ 44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանի պատմությունը

Բանակ mediaarm 2024-01-28 12:14:00 315
seyran_yv_i1.jpg

Այն օրը, որ ես վիրավորում ստացա, մնացել էր 100 օր, որ զորացրվեմ։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում ասում է Սեյրանը։

Տանկիստ Սեյրան Սողոյանը ծառայում էր օկուպացված Արցախի Հանրապետության Որոտանի շրջանում, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ։

«Վիրավորմանս պատմությունը շատ խառն է։ Վիրավորում ստացել եմ դիպուկահարի հարվածից։ Երբ վիրավորվեցի, չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, միանգամից ոտքերս չզգացի։ Երբ ընկերներս տանկի միջից ինձ հանել են, մի պահ բուժակ է մոտեցել ինձ, ստուգել է զարկերակս, ընդհանրապես չեմ շնչել ու մտածել են, որ ես զոհվել եմ, բայց ուժ հավաքեցի, գոռացի, որ ողջ եմ։ Ընկերներս պատմում են, որ երբ աչքերս փակել եմ ու իրենք մտածել են, որ զոհվել եմ, իրենք սկսել են աղոթել, ես հետո հիշել եմ, որ այդ նույն ժամանակահատվածում ես էլ եմ աղոթել, ես գիտակցաբար չէի հասկանում, ոնց եմ աղոթում, բայց բերանս աղոթում էր ու հենց ես ասել եմ՝ ամեն, ու ընկերներս էլ են ասել՝ ամեն, աչքերս բացել եմ»,-ասաց մեր զրուցակիցը։

Սեյրանը հիվանդանոցում որպես անհայտ կորած է հայտնվել, իր անունը հայտնի չի եղել, ծնողները չեն կարողացել իրեն գտնել, բայց այս դեպքում էլ հրաշք է պատահել նրա հետ։ Իր մանկության ընկերն աշխատել է այն հիվանդանոցում, որտեղ ինքն է հայտնվել ու տեղյակ է պահել Սեյրանի ծնողներին, թե որտեղ է իրենց որդին։

«Այդ ժամանակ ինձ համար շատ կարևոր էր եղբորս տեսնելը, որովհետև նա էլ էր կռվի դաշտում ու վիրավորվելուցս մի քանի օր առաջ կորցրել էի կապը եղբորս հետ ու անհամբեր սպասում էի, որ վերակենդանացման բաժանմունք կմտնի եղբայրս ու երբ եկավ, արդեն հանգստացա»,-ասում է նա։

Սեյրանը նշում է, որ իրեն առաջին ուժ տվողը մայրն է եղել։

«Անգիտակցաբար ասացի, որ չեմ զգում ոտքերս։ Մամաս ասաց՝ ոչինչ, կզգանք, չմտածես։ Այդ երեք բառը շատ մոտիվացրել է ինձ։ Հիասթափություն բնականաբար եղել է, ընթացքում էլ է լինում, բայց առաջին հիասթափությունս եղել է, որ երբ պետք է սայլակին նստեի, այս փաստը շատ ծանր եմ տարել։ Սկզբնական շրջանում երկար ժամանակ պառկած էի ու միակ ցանկությունս գոնե նստելն էր, դեռ չէի մտածում քայլելու ու կանգնելու մասին։ Երբ հարցրեցի բժշկին, թե երբ կարող եմ նստել, ասաց՝ 6-7 ամիս հետո։ Ես սկսեցի շատ պարապել ու ընդամենը մեկ շաբաթ հետո նստեցի»,-պատմում է Սեյրանն ու ընգծում, որ ամեն ինչ կապված է կամքի ուժի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ