MediaArm.am Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։