MediaArm.am-Մեր հավաստ տեղեկություններով հայկական զինուժի գործողությունների արդյւնքում հետ ենք վերադարձրել երկու դիրք։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների վերջին երկու օրերի ընթացքում Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել։ Մեր տեղեկություններով վերջին երկու օրերին ադրբեջանական կողմի ագրեսիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական ուժերը մայիսի 23-ին սահմանակից հատվածում երկու դիրք առաջ են շարժվել և վերականգնել են բնագիծը։
Հայկական կողմի նախաձեռնողականությունն անակնկալի է բերել հակռակորդին։ Այժմ ադրբեջանական կողմը ցուցաբերած ագրեսիվությամբ փորձում է ճնշում գործադրել, որպեսզի հայկական ուժերը զիջեն վերականգնած դիրքերը, ինչը ապարդյուն է անցնում։ Ընդ որում քիչ առաջ այս մասին հայտնեց նաև ArmLur-ը, հաստատելով մեր ստացած տեղեկությունները։ Աղբյուրը՝ Medianews.site