Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը՝ հղում անելով Պելեի գործակալ Ջո Ֆրագային։
Նա 82 տարեկան էր, վերջին ամիսներին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղու ուռուցք։
Երկու տարի առաջ Մարադոնայի մահից հետո նա գրեց՝ մի օր մենք գնդակը կխփենք դրախտում։
Պելեն քաղցկեղի դեմ բուժվում էր 2021 թվականից: Մեկ ամիս առաջ նա հոսպիտալացվել էր։