Այսօր Կոտայքի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են։
Այս մասին դեպքի վայրից հայտնել է Factor.am-ի լրագրողը` հղում անելով տեղում աշխատող իրավապահներին։
Լրատվամիջոցները գրում են նաև, որ մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։