Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան․ ՀՀ ՔԿ-ն զգուշացնում է

Բանակ mediaarm 2023-05-26 12:07:00 318
Հետևեք մեզ՝ Telegram-ում
97af2b1c-ea05-4b58-bad9-6dd3dcdc22d7_ravpb.jpeg

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ  պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։  

Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման:

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան:

Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հարկ է ընդգծել, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ ձևակերպելու պարագայում քրեաիրավական հետևանքներ են առաջանում ոչ միայն այդ կերպ վարժական հավաքից եղանակով խուսափողների, այլ նաև՝ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, պետության անվտանգության համար վարժական հավաքների և դրանց բնականոն կազմակերպման և իրականացման բացառիկ կարևոր նշանակությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուարքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաև՝ ցանկացած եղանակով այդ արատավոր երևույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
a821fbc0-87cd-476a-a6f2-60cde85db4da_IYcvP.jpeg

Երեկ կյանքից զրկված Վարազդատ Գասպարյանի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

d2647c0c-be06-482c-84c2-d981f10db25b_CHmoI.jpeg

Փաշինյանն իր հետ Սոչի է տարել նաև փոքր աղջկան

d45e5dfd-2e9d-49ab-97f7-2f671803f10a_DhaN2.jpeg

Ինչու է կյանքին վերջ տվել զինծառայողը. Նա երկտող է թողել. մանրամասներ

afb5c89f-f049-479c-ad7d-712c93903ec1_aS9Vm.jpeg

Փոխարժեքները էժանացան. Կենտրոնական բանկ

f2c1f39e-c627-431a-89fc-a3b557c9f68a_SAWV-.jpeg

Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում ևս ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն

aa122957-f937-4bec-860a-15a6144b2837_B1-Lg.jpeg

Ողբերգական վթար Զոդի կամրջի մոտ

418b8150-daa5-400d-bc1d-ac858a702047_n6kQg.jpeg

Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինի

c6fdff65-a511-45bb-8d76-83f8a346465d_UZpP3.jpeg

Մանրամասներ «Մեյմանդար»-ի շուկայում սպանությունից

cd35db83-7e5b-4d0e-9178-c75567fcc17b_A8gNs.jpeg

Ողբերգական դեպք. Զինվորը հայելու կտորով պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել. Մանրամասներ դեպքից

6e489158-dda8-40e8-b9e4-ae062e01b511__olKc.jpeg

Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է (լուսանկար)

4de1a870-baee-47bb-9a23-f6a75046182c_fcimb.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Պատրաստվեք

92c04984-92bd-4f40-9ee9-bf07a688f413_Of7MY.jpeg

Որ զինծառայողը չի կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ

948a1860-f8e3-4858-836d-f3e25b9f9c7e_4CA1E.jpeg

Տաթև Ասատրյանն օգնեց փոքրիկ Նժդեհին․ Տաթևի բարի քայլը դեռ երկար կհիշվի (տեսանյութ)

7d5343d1-94da-44b6-a0a1-b8a407e862bb_xw1j9.jpeg

Ողբերգական դեպք Լոռու մարզում. խաղահրապարակի մոտ հայտնաբերվել է 11-ամյա երեխայի դի

89da5bac-5e51-4b4a-9b6e-891517a33961_KvNTf.jpeg

Ուժային կառույցի պաշտոնյայի որդին թմրանյութ տեղափոխելիս բռնվել է. ուշագրավ բացահայտում

97ea12f3-0605-4981-bd97-e7da80fa47d4_5peIz.jpeg

Խոշոր ավտովթար Արարատի մարզում

81274bbe-886d-4cca-ae3c-dc41543a28b8_X-RiL.jpeg

ԿԲ-ն ռուբլու և դոլարի նոր թվեր հրապարակեց

dcd7dac5-73b8-4f7d-b66c-ecfb842a9e94_iKV8G.jpeg

Լույս չի լինելու նշված հասցեներում

b66fb5f9-5048-465a-a6a1-9def6cd8443b_GkwIx.jpeg

Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է (տեսանյութ)

ccfe7dcf-be8b-4737-96d0-37a843fb035a_xb9qS.jpeg

Հայտնի է՝ ով է քաղաքացուն ծեծած կարմիրբերետավորը (տեսանյութ)

64cee7b5-49a7-47ca-bcdb-399c36144596_EiR2c.jpeg

Մենք բառի բուն իմաստով ապրում ենք Եռաբլուրում, պետք չի վախենալ Եռաբլուրից որոհետև այն աղոթատեղի է․ զոհվածի մայր

148dba3a-d3ba-41d1-b563-f4886c057dec_zCufv.jpeg

«Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնում հայտնաբերվել է տղամարդու դի

98af0554-8481-40cb-9da4-391d18575ad2_cBzOo.jpeg

«Ասել եմ՝ տիկի՛ն Գայանե, ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր». Աշոտ Փաշինյան

b56c4253-be62-4d0c-8edb-6801fe2bb190_KARFQ.jpeg

Հայտնի լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով ինչ վարկածներ են պտտվում. մանրամասներ

8ea99521-879e-4d85-b01a-fae88dc6bdd7_NcJZT.jpeg

Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել