«Սա չէր իմ պայքարի նպատակը». Սարգիս Ստեփանյան (լուսանկար)

Բանակ mediaarm 2023-09-23 07:18:00 171
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img7813_knlgH.jpeg

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ Արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար։

Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ։

Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը։ Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն...

Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին։

Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը։

Ուստի բա՛վ է, բա՛վ, մի պահ կա´նգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշե՛ք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասունների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
jranjatum_wz6d6.jpg

Ջուր հավաքեք. 1 ամբողջ օր ջուր չի լինելու

gazanjatum_Dm4MJ.jpg

Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին

mayis-amis_ZbCh6.jpg

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

kyaram_MtWgC.jpg

Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը

vanecyani-harsanik_UGUQG.jpg

Համացանցը քննարկում է Վանեցյանի որդու հարսանիքի հյուրերին. Տեսանյութ

dolar-rubli-1_rD-WC.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Այսօրվա փոխարժեքները

paruyr-sevaki-vordin_QEwYu.jpg

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

luys-ci-lini-1_MdHpG.jpg

Տեղեկացեք․ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

exanaky-ktaqana_OPZpS.jpg

Այսօր սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

vanecyani-vordin_hJTNW.jpg

Դվինում Արթուր Վանեցյանի որդու շքեղ հարսանիքն է. Ովքեր են հյուրերը

sahak-sahakyan_5SJbw.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սահակ Սահակյանը

5-zoh_iqYXE.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սյունիքում 5 հոգու կյանք խլած ավտովթարից

avtovtar-zoher_Y2Ubp.jpg

Հայտնի է Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի և վիրավորների թիվը․ Լուսանկարներ դեպքից

gazanjatum-3_7Rt6C.jpg

Գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jur-chi-linelu-1_Lz5nE.jpg

Տեղեկացեք․ 35 ժամ ջուր չի լինելու

voghbergakan-depq_P0yhk.jpg

Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է տղամարդու մարմին

tavushi-dirqer_57xMs.jpg

«Տավուշի երկրապահների դիրքն է, հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան

hh-pn-spa_w0jFM.jpg

«Գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ ՊՆ սպա. Տեսանյութ

artakarg-depq_Gb79C.jpg

Արտակարգ դեպք Երևանում

dolar_SgtHE.jpg

Տարադրամի այսօրվա փոխարժեքները

luys-chi-linelu-1_3rM-a.jpg

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում

zincarayoxnery-miacan_y2dTd.jpg

Պայմանագրային զինծառայողները միացան կիրանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

vardan-ghukasyan_V0dy4.jpg

Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին

arev-vracyan-1_gp4Fy.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել դպրոցում․ Ինչ է կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ani-qochar_GG-2j.jpg

Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին