Մադրիդի «Ռեալի» սոցցանցային էջերում հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, որ թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է եղել թիմի մարզմանը Սաուդյան Արաբիայում։
«Ուրախ ենք քեզ նորից տեսնել, Կրիշտիանու»,- գրված է տեսանյութին կից։
Այժմ 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս տեղի «Ալ-Նասրում», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Պորտուգալացին, բացի հիմնական գործունեությունից, կխթանի Սաուդյան Արաբիայի՝ 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը։
Ռոնալդուն մադրիդյան թիմում խաղացել է 2009-2018 թվականներին։