Այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 06:20-ի սահմաններում,
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Կարեն Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակիչ էր, 23 տարեկան,ընդամենը՝ վեց ամիս առաջ էր ծառայության անցել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: