Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշենք նաև,որ «Հրապարակի» տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում:
Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին», ինչի հետևանքով Արամը մահացել է և կան վիրավորներ: