Ձյուդոյի Նիդերլանդների հավաքականը հրաժարվել է մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ սեպտեմբերի 22-24-ը կկայանա «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարը, հաղորդում է Nos.nl-ն։
Նման որաշում է կայացվել անվտանգության նկատառումներով։ Պատճառը Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Օլիմպիական վարկանիշային մրցաշարին պետք է մասնակցեր նիդերլանդցի 15 ձյուդոիստ։