Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի ԽնկոյանըՇիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում: News-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնել է, որ, ըստ պաշտոնական վարկածի, Գրանիկն ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:
«Գրանիկն Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում:
Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից:
Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում:
Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա:
Գյուղապետը չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ ճանաչում է Գրանիկ Խնկոյանին. ասում է, որ որևէ վատ սովորություն չի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: