Առաքելյան Գերասիմ Ավետիքի ․․․ այսօր լուրերով էլ կարդացին անունդ, ամենուր քո հրաշք, չքնաղ ընտանիքի նկարներն են դնում, ու մարդկանց սրտերը ճաքում է ցավից ու անարդարությունից ․․․
Գերո ջան, այսօր արևածագը այսքան բոսոր էր․․․․արևի փոխարեն քո անսահաման բարի սրտի, քո լուսավոր կերպարի ցոլքերով էին շառագունել մեր լեռներն ու երկնակամարը ․․․․
Իմ աշակերտ, ընկեր, փոքր եղբայր, մեծ մարդ, իմ լուսավոր տղա ․․․ Լեյտենանտ Առաքելյան․․․․․
Էնքան երջանիկ էի, որ Տաթևիս հետ չքնաղ ընտանիք կազմեցիք․․․ հրաշք Ասթինե ունեցաք․․․․
Որովհտև քաջատեղյակ էի, քո բազմազաված, լուսավոր ընտանիքի՝ զուսպ, համեստ, դժվար ճանապարհներին, քույրիկների միակ եղբայր․․․․ Հիշում եմ, թե ոնց էր շառագունում պատանեկան դեմքդ, երբ մի երկու գովեստի խոսք էինք ասում կամ Տաթևի՝ այն ժամանակ անհաս սիրո մասին խոսում․․․․ Ինչքան զուսպ ու հասուն անցար քո կյանքի դժվար, բայց լույս ճանապարհը, Տաթևի սիրուն հասար․․․ պատերազմներ հաղթահարցեիր․․․․ ու էսպես անհավատալի, անընկալելի արծվային վայրեջք կատարեցիր դեպի երկինք․․․․
Գիտեմ, որ հիմա կշառագունեիր, բայց պիտի ասեմ ․․․ թե ինչ սրտացավ ու պատասխանատու զինակից էիր, ինչ անդավաճան ընկեր ու ինչ նվիրված ամուսին, հայր, որդի ․․․
2020 թ․-ի պատերազմից հետո ․․․ միայն պատերազմների հետևանքների, մարդկանց խաթարված ճակատագրերի, սահմանների ամրության, կարիքի մեջ հայտնված մարդկանց մասին էին քո մտքերն ու հոգսերը ․․․․ մայրիկիդ անժամանակ ու անսպասելի հեռանալը կյանքից էլ ավելի ցավեցրեց քո անսահման բարի սիրտը․․․ ու ինձ թվում էր քո պես բարի մարդիկ այսքան դժվարություններից հետո հավերժ են ․․․քեզանով մեր սահմաններն ավելի ապահով էի զգում․․․
Հիմա ամեն շըխութխկին, բա ո՞ւմ պիտի գրեմ, ո՞նց եք, սահմանին վիճակը ո՞նց ա, ինչի՞ կարիք կա․․․ դու էլ հուսադրեիր, հորդորիր, ասեիր, թե զոհված մեր տղերքի ընտանիքներին օգնեք, մեզ հերիք ա, Ջերմուկի կողմն ուշադիր եղեք, մեզ բան պետք չի ․․․․ ինչքան, ինչքան քիչ օգտակար եղանք քեզ ու քեզ պես տղերքին․․․․ու այլևս երևի ոչ մի բանով օգտակար չեմ կարող լինել քո ընտանիքին․․․ որովհետև ոչ մեկ և ոչինչ չի կարող քեզ փոխարինել․․․․
Ամեն անգամ երբ զոհվածի նկար էի դնում էջիս, կամ ինչ որ կարիքի մեջ ընտանիքի մասին գրում, անպայման գրում էիր․․․ Նան, ճանաչում ես, ո՞վ էր, ընտանիքին ո՞նց օգնենք, ի՞նչ կարանք անենք․․․ վերջին 4 տարին ցավոք ապրելու մասին չէր․․․․ ինչքան պարտավոր էիր քեզ զգում զոհված ընկերներիդ ընտանիքներին օգտակար լինելու համար, որպես 44 օրյան վերապրած ․․․ անցած սեպտեմբերին գրեցի Գերոս, ինչ կա ոնց եք, ասեցիր մեզ մոտ նորմալ ա դուք Ջերմուկին ուշադիր եղեք․․․ ոնց որ մեր ուշադիր լինելով էր․․․ ցավդ տանեմ Գերո ջան, բա հիմա ո՞վ պիտի քո փոխարեն ինձ գրի էս տղեն քեզ ծանո՞թ ա, Նան, ինչո՞վ կարամ օգտակար լինել, Նան էսօրվա զոհվածի անունը կճշտես ասես․․․․
Վերջին անգամ հոկտեմբերի 20 ին հանդիպեցինք, 5 րոպեով ․․․ քո հրաշք ձագուկի շորերը լիքը- լիքը տոպրակներով դրել բերել էիր, որ բաժանեի Արցախի ձագերին․․․․ այ էս էս դու Գերոս, ինչքան բան կա որ չենք գրի ․․․ ու չենք ասի․․․․ բայց դու արժանի ես, ու ինչքանը դեռ չգիտենք քո մասին, որ արել ես․․․․
Տաթևս, երբեք չեմ գտնելու քո ու Ասթինեիս համար մխիթարական խոսքեր․․․ մենակ խնդրելու եմ ամեն արևածագի ու արևամուտի մեջ գտնեք ձեր բաժին Գերոյին․․․․
Ծովինարս ու Արտաշեսս երեկ տեսան ձեր նկարը, մամա մենք Ասթինեին ճանաչում ենք․․․ ու որ լացելուց ինձ տեսան, Ծովս ասեց՝ Մամ Գերոն քո տղեն էր ․․․․ ասեցի հա․․․
Գերոս, իմ լուսավոր ընկեր, իմ լուսավոր տղա․․․
․․․ մեր լեռներ լուսավորող արևածագ ու մայրամուտ․․․ մեր լեռների արծիվ․․․
Հավերժ փառք քեզ, պարոն լեյտենանտ ․․․
Պատիվ էր քո ընկերը, հայրենակիցը լինելը․․․ Պատիվ էր քեզ ճանաչելը․․․․ Մեծատառով ՄԱՐԴ․․․․
Հավերժ փառք քեզ․․․
Կներես էմոցիաների համար․․․ ուրիշ կերպ հնարավոր չէր ․․․
Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից