Մակրոնն արձագանքել է Ֆրանսիայի հաղթանակին․ Տեսանյութ

Սպորտ mediaarm 2022-12-04 23:22:00 225
Հետևեք մեզ՝ Telegram-ում
makron_1CDJf.jpg

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ, գրում է Armsport-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա գոլերի հեղինակներ Օլիվյե Ժիրուի և Կիլիան Մբապեի լուսանկարն ու գրել․ «Դեպի քառորդ եզրափակիչ»։

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին։

Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան։ Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։

44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 

Երկրորդ կեսը ևս շատ ակտիվ ընթացավ․ այս անգամ ավելի շատ պրեսինգի դիմում էին ֆրանսիացիները, ինչն իր արդյունքը տվեց։ 74-րդ րոպեին Դեմբելեի փոխանցումից հետո Մբապեն գրեթե տուգանայինի մատույցներից շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Մբապեն նաև դուբլ ձևակերպեց։

Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին մրցավարը ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակեց Ֆրանսիայի դարպասին․ Լևանդովսկու հարվածը Լյորիսը կասեցրեց, սակայն, մրցավարը կրկնել տվեց հարվածը, քանի որ մինչ այդ երկրպագու էր մտել խաղադաշտ։ Այս անգամ Լևանդովսկին դիպուկ էր և հաշիվը դարձրեց 3-1։

Ֆրանսիան շարունակում է պայքարը մրցաշարում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
moskva-erevan-trichq_IxMMp.jpg

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ թանկացել են․ Ինչ արժեն

artakarg-depq_7Lh02.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Օգնության հասած ավտոմեքենան այրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jur-chi-lini_nm_nh.jpg

Վաղը 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում

erkrasharj-e-texi-unecel_vVgQl.jpg

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

artur-abraham_Ji74X.jpg

Արթուր Աբրահամի հուզիչ գրառումը հայրիկի մասին

meri-grigoryan_O-378.jpg

Նոր մանրամասներ 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան դեպքից

araqsya-meliqyan_uBG97.jpg

Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը

rublin-tankcav_BTv1R.jpg

Ռուբլին թանկացավ․ Դոլարը՝ էժանացավ․ ԿԲ

artakarg-depq-erevanum_gL75x.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

xoshor-avtovtar_xIRxP.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

img3041_NzA88.jpeg

Պարզվել է 20-ամյա ծննդկանի մահվան պատճառը. Մանրամասներ

astxagushak-1_Ouocj.jpg

Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար

nare-gevorgyan_04F8z.jpg

«Լավ է չլինեմ, քան կողակցիս դերում պատկերացնեմ թշնամի ազգի ներկայացուցչի». Նարե Գևորգյան

luys-chi-lini_jsYIn.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

moskva-erevan-trichq_GTGs4.jpg

Որքան արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ

cavali-lur_a9g3S.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Անի Զուրաբյանը

voghbergakan-avtovtar-1_IPq38.jpg

Հայտնի է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈ

gaz-chi-lini-1_Jtvo-.jpg

Վաղը որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

ziroyan-vahe_b7e3G.jpg

Զիրոյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

voghbergakan-tor_CyFbW.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 13-ամյա թոռը հայտնաբերել է պապի մարմինը

rubli_Tg-dF.jpg

Ռուբլին կտրուկ արժեզրկվեց. Նոր տվյալներ

20-amya-txan-hivandanoc_NJybA.jpg

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

voghbergakan-avtovtar_rmqMo.jpg

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Կա 2 զոհ, 7 վիրավորների թվում երեխաներ են

jranjatum_xKrmg.jpg

Տեղեկացեք․ Մի քանի ժամ ջուր չի լինելու

ka-zoh-ev-viravorner_kmhJz.jpg

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կա զոհ և մեծ թվով վիրավորներ․ ՖՈՏՈ