Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։