Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են։
Այդ մասին ArmLur.am-ին հայտնել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
« Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին:
Ուժ ու տոկունություն Ձեզ»: