Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է:
ՊՆ–ից հայտնում են, որ Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհերևվիրավորներ: