Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Առաջնության մասնակից 40 երկրները ներկայացվել են բորտուղեկցորդուհիների միջոցով, որոնք հերթով իջնում էին Եվրոպայի առաջնության խորհրդանշական ինքնաթիռից, որը վայրէջք էր կատարել համալիրի բեմահարթակում։
Նշենք, որ բացման արարողության ժամանակ դահլիճը սկսել է սուլել, երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը։ Այն նույնպես ներկայացվել էր բորդուղեկցորդուհու միջոցով, նրա հետևում դրոշակակիրը բերում էր Ադրբեջանի դրոշը, ամբողջ էկրանով մեկ ևս Ադրբեջանի դրոշն էր պատկերված։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառեցին եւ դուրս հանեցին դահլիճից