«Բանակը մեր ուժն է, վստահությունն ու հույսը». Բերդ համայնքում ամառային զորակոչը շարունակվում է
Հուլիսի 17-ին Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, դիմելով զորակոչիկներին, նշել է. «Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` համալրելու ՀՀ ԶՈՒ շարքերը: Բանակը մեր ուժն է, խաղաղությունը, վստահությունն ու հույսը: Վստահ եմ, որ ամենայն պատասխանատվությամբ եք իրականացնելու ձեր ծառայութունը, որովհետև ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը: Թո՛ղ մայրերի աղոթքը հովանի լինի ձեզ: Խաղաղ պայմաններում իրականացնեք ձեր ծառայությունը: Աստված պահապան բոլորիդ»:
Նշենք, որ Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ դրամական աջակցություն է տրամադրվել զորակոչիկների ծնողներին: