Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն.
«Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ, Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Թվերի մեջ չկա Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ կապը դեռ հաստատված չէ»,-գրում է Արցախի ՄԻՊ-ը։