Զորամասի կացարանում բենզին չի եղել. հրամանատար

Բանակ mediaarm 2023-01-19 22:54:00 711
hrdeh-zoramas-1_vxyfQ.jpg

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 7-ը վիրավոր է։

«Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի հայրն էր այստեղ, ասաց՝ ո՞ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, չկարողացա պատասխանեմ, դա արդեն 6-րդ ծնողն էր։ Աստված գիտի՝ մնացածը գալուց ինչ հարց կտան»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց դասակի հրամանատարը։

Լրագրողը հարցրեց ՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Կառավարության նիստում հնչած վարկածը, ըստ որի՝ փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։

«Դա մենակ վարկած ա, չեմ կարող ասել։ Զոհերի թիվը շատ է, ավելի լավ է՝ կոնկրետ վարկածներով չխոսենք։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որոնք չեմ կարող բարձրաձայնել»,- ասաց դասակի հրամանատարը։

Լրագրողից մեկն էլ նշեց, որ քննադատության առիթ է դարձել այն, որ Գլխավոր շտաբի պետը հրամայել է հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանել, սակայն դա չի պահպանվել։

«Բանակի թուլացումը, այսպես ասած, բառդակը գալիս ա բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ, սրանից հետո ինձ ինչ ուզում են թող ասեն կամ անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև երբ չես կարողանում ծնողներին պատասխան տալ, դրանից վատ բան չկա»,- պատասխանեց դասակի հրամանատարը։

-Բանակում տիրող բառդակի պատասխանատուներն ովքե՞ր են,- հարցրեց լրագրողը։

-Բոլորս,- հնչեց պատասխանը։

Դասակի հրամանատարը տրամաբանական չհամարեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատումն՝ առանց քննությանը սպասելու։

«Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, և մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ զինվորները ջեռուցման համար ցախ, քարածուխ են օգտագործում, քանի որ գազամատակարարում գյուղում չկա։

Դասակի հրամանատարին հարցրին՝ արդյոք երեկ երեկոյան եղե՞լ է դեպքի վայրում, բենզին կամ այլ վառելիք եղե՞լ է այնտեղ։

«Եղել եմ, չի եղել, եթե, օրինակ, լիներ էլ, ես չէի թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ հետևանքները, որ կարող էր լինել»,- հայտնեց նա։

Դասակի հրամանատարի խոսքով՝ վաշտի հրամանատարն ու ծառայության պետն այս պահին ռազմական ոստիկանությունում են։ Պաշտպանության նախարարը դեպքի վայրում չի եղել։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ