«Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել»․ զոհված զինվորի հոր հուզիչ նամակը՝ որդուն

Բանակ mediaarm 2023-01-30 08:56:00 6285
Հետևեք մեզ՝ Telegram-ում
6c71475c-7c9a-47ba-9e88-f922f2cfb7ed_5gHTI.jpeg

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել ուղղված որդուն։

“․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ 

Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ 

Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։ Քո հագը միայն երկու նասկի և մի տրուսիկ էր, հանեցի, մարմինդ զննեցի նորից հագցրեցի։ Քեզ շոյեցի, նոր հագցրեցի։ 

Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։ Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։

Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։ 

Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ 

Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ, գլխիդ տեսա ազերիի սապոգի հարվածները։ Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ 

Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ 

Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ 

Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։ 

Մնացածը պրոցեդուրալ բաներ էին, սգո շարասյուն, ուղեկցող ոստիկանական մեքենաներ, Եռաբլուր, հոգևորականներ, աղոթք, պատվո պահակախմբի կրակահերթ։ Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։ 

Ու վերջում մինչև կյանքիս վերջին ակնթարթը մնացող մի հավերժ հիշողություն քո դեմքի մանկական ու պատանեկան արտահայտության մասին՝ քո հավերժական քնի մեջ․․․ նաև օվկիանոսի նման անհատակ մեղքի զգացում քո տասնիննը տարեկան ծաղկուն կյանքի կորստի համար, որ դու տասնիննը տարեկան, ծանր վիրավոր, ընկած էիր քեզնից շատ մեծ երկու ազերիի ոտքի տակ։ 

Նաև ահավոր մած ցավ, թե ինչու հետ գնացիր գրավված դիրքը, բայց դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջո՞ւմ էին:Գիտեմ քո հոգու լաբիրինթոսները, դու չէիր պատկերացնում սարի գլխին, մութ գիշերին, վիրավոր կամ սպանված թողնելն ու իջնելը։ 

Պաշտում եմ բարի, վճիտ, անբիծ ու մաքուր քո մեծ հոգին, դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում։ 

Ճիշտը դու ես, ես չեմ կարող դատել մութ գիշերին սարերի ծայրին անտառների մեջ կատարվածի մասին։ Հա շատ դառն է, բայց սա էլ ասեմ, քո դիրքի ընկերներից շատերը չեն ուզում խոսել քո հետ գնալու մասին, թե ինչու հասկացողը կհասկանա։ Բայց մեղք, ապաշխարանք ու հոգու փրկություն կա, մարդկանց իրենց խիղճն է տանջում ու տանջելու է․․․ քո կողքը Եռաբլուրում երկար ենք մնում, գիշերները քո կողքը մարդիկ են հայտնվում ու պատմեցին, թե ինչ է եղել, նաև քո դիրքի ընկերներից։ 

Ուզում եմ ասել հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք ․․․ Գիտեմ, պիտի ասեիր, որ այս ամենը պետք չէր գրել, որ սա պետք է մնար մեր ընտանիքի ներսում, բայց ինչ անեմ․․․ գրեցի․․․ներող եղիր որդիս․․․ Ահավոր դժվար է առանց քեզ, կարոտել եմ քեզ հետ զրույցներին, անվերջ համբուրում եմ այն բետոնե սյուները, որ դու ես լցրել ու քո տունը պիտի դառնար։

Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը:  

Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․  ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)․․․»,֊գրել է նա։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
79d95b6d-245d-438d-bfd4-bd155dda4a35_0zPZi.jpeg

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

b3c9f7b7-4580-47ef-bac1-79ca71766c6a_843yh.jpeg

Թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը

2056bd1f-afd7-4014-937e-542a3e801374_tGc3b.jpeg

Ադրբեջանցիները ձեռքով են անում՝ «հայ կանա՛յք, համբերե՛ք, հեսա գալիս ենք»․ Բագրատյան

d92d486d-a1ac-413c-9c80-e1cd961eda67_-NsDo.jpeg

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում

42f857b3-9545-4f50-9cbf-03e2cabc6af2_4YDIC.jpeg

Նոր թվեր հրապարակեղ Կենտրոնական բանկը

451e9eb8-ed7c-4090-bbb7-d12809f442ac_LXlD-.jpeg

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքում․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

af9f8cc9-e92f-4642-a025-b45486db1d92_VxhNf.jpeg

Փակ կլինեն այս փողոցները. Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են

85146a63-c12d-4eaf-92d8-c0120c515183_4sTj6.jpeg

Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում

3e4f64da-3a63-4a4b-b618-c241b97d1559_0b8Ye.jpeg

Հռոմի Պապը հոսպիտալացվել է

01470313-989a-43f8-936f-3362e80c194b_9GcT1.jpeg

Սպասվում է ուժգին ցրտահարություն. Սուրենյան

6219ee46-a94a-4fee-bd0e-1b0fbb1bbac4_4Eo-5.jpeg

Նիկոլ Փաշինյանը թող ուշադիր լինի Կարեն Գիլոյանին. Էրիկ Իսրայելյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

40d4a8a9-f7ef-497f-bde8-2667ff471a59_vFVYX.jpeg

Ռուբլու և դոլարի փոխարժեքները՝ այսօր. ԿԲ

27f8d061-41ac-48d9-b0c7-54a9cc60e41e_3Xlhp.jpeg

Խոշոր ավտովթար Երևանում

ea3df06b-d243-4569-91e7-20d4860929a4_PygNG.jpeg

-11․ առաջիկա օրերի եղանակը

7bafa5a8-e2b8-4cfd-8b34-78c94860480e_bMQnP.jpeg

Աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

b2955c70-b32f-47fa-a2cf-84bb239d6c44_05YrX.jpeg

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

vtar-26_zLfrm.jpg

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

45e63627-c5ee-4180-abaf-70b7e6460f37_JOx6p.jpeg

Ընտանի կենդանիներ պահողները կարող են տուգանվել. Տեղեկացեք

9595b6cb-1e63-408a-b34b-6491ea7e2900_DmsUE.jpeg

Փոխարժեքները թարմացրեց Կենտրոնական բանկը

b3da468c-6eca-44b3-81f3-fb8bc690e8cc_1G43t.jpeg

Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը․ Վլադիմիր Գասպարյան

d91c39a5-6da0-419d-887b-c2431c844f00_QFHVV.jpeg

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին

978f0d66-0cfe-405b-a3a6-ec0ade0e3ca8_AWNQh.jpeg

Ստիպված կլինեմ օգտագործել ժամանակակից բառամթերք, ուզո՞ւմ եք. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

dfaaf54f-6558-480f-9f50-d7f827bf016f_hMKBW.jpeg

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը մահացել է, նա 1 օր առաջ էր նշանադրվել (լուսանկարներ)

29705d5f-9ae0-4838-bfe1-8cad56de4caf_9Va-c.jpeg

Հայտնի է Լիլիթ Կատվալյանի դստեր մահվան պատճառը

9f201c50-5e39-40da-9e17-cbe6486d6195_9rSj-.jpeg

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -9 աստիճանի