Զինծառայողին կյանքից զրկել են և հրամանատարի հետ փորձել կոծկել եղածը․ Նոր մանրամասներ

Բանակ mediaarm 2024-01-30 13:18:00 540
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zinvor-e-zohvel_0gcvr.jpg

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Վիրաբի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, 26.07.2023թ. դրությամբ զբաղեցրել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ ավագ լեյտենանտ/ մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված այն արարքի կատարման համար, որ նա հանցագործության և հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը, ինչպես նաև աջակցել է համածառայակցին ապօրինաբար կյանքից զրկած Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին:

Այսպես, Տիգրան Սիմոնյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, նշված զորամասի հրամանատարի 12.07.2023թ. թիվ 017 հրամանի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մուրադ Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սամվել Մելոյանի, Անդրանիկ Ծատուրյանի, Ժորա Ա Սահակյանի և Վարազդատ Հովհաննիսյանի հետ միասին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի «Վասպուրական» մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանից տեղեկանալով նրա կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին ամրակցված ԿԳ տեսակի СП 333 համարի գնդացրով վերջինիս մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի մասին՝ նույն պահին հնչեցրել է՝ «այ բալամ էս ինչ արիր, երկու օրից իջնում էինք» արտահայտությունը:

Այնուհետև, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը, ստուգելով Մուրադ Գրիգորյանի զարկերակը և համոզվելով, որ նա մահացած է, որպես դիրքի ավագ, չցանկանալով իր ղեկավարած մարտական դիրքում տեղի ունեցած սպանության դեպքով «խնդիրներ ունենալ» իրավապահ մարմինների աշխատակիցների, նաև՝ վերադաս հրամանատարության հետ, բացի այդ, հաշվի առնելով այն, որ Արմեն Հովհաննիսյանը գտնվում է ցայտնոտային հոգեվիճակում, որպիսի հանգամանքը կարող է հանդիսանալ նրա կողմից նոր հանցանքի կատարմանը նպաստող պայման, պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը և առանց նախնական խոստման աջակցել է հանցանք կատարած անձին՝ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին. Տիգրան Սիմոնյանը, ծառայողական՝ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող զինծառայողներին հրամաններ տալու լիազորություններն օգտագործելով՝ «Վասպուրական» մարտական դիրքի ժամկետային զինծառայող Սամվել Գուրգենի Մելոյանի ներկայությամբ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին հրահանգել է ինչպես համածառայակիցներին, այնպես էլ դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել և ասել, որ իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով, բացի այդ, Արմեն Հովհաննիսյանին հանձնարարել է Մուրադ Գրիգորյանի դիակի կողքին ընկած, վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի СП 333 համարի գնդացիրը մաքրել և այն դնել դիակի մեջքի վրա:

Արմեն Հովհաննիսյանը, կատարել է ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի նշված հանձնարարությունները՝ նախ ԿԳ տեսակի գնդացիրը մաքրել և զենքը դրել է Մուրադ Գրիգորյանի դիակի մեջքին, ապա՝ համածառայակիցներին, նաև դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել և հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառելու եղանակով ինքնասպան է եղել: Տիգրան Վիրաբի Սիմոնյանն իր հերթին 26.07.2023թ-ին՝ ժամը 16։47-ին, զանգահարել է իր անմիջական վերադաս՝ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդիկ Մղդսյանին ու պարտակել հանցագործությունը՝ զեկուցելով, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ