Երկնային ծնունդդ շնորհավոր հերոս Էդգար Բաղումյան

Բանակ mediaarm 2024-03-10 13:30:00 705
Հետևեք մեզ՝ Telegram-ում
edgar-baghumyan_2Hx5H.jpg

Այսօր՝ մարտի 10-ին, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, մասիսցի Էդգար Բաղումյանի ծննդյան օրն է։

Երկնային ծնունդդ շնորհավո՛ր, հերո՛ս։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ. մարտի 10-ին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան մշակույթի տանը հուշի և մեծարման միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մասիսցի Էդգար Բաղումյանի ծննդյան 20-ամյակին։ 

Հերոսի մեծարման հուշ-միջոցառմանը ներկա էին հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես նահատակվել են 44-օրյա պատերազմում։

Ներկա էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հերոսի ծնողներին ու ներկա գտնվող բոլոր հերոսածին մայրերին իր խոսքն էր ուղղել։ 

Հուշ-միջոցառմանը ներկա էին նաև սիրված ու ճանաչված երգիչներ Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանը։ Գեղեցիկ կատարմամբ հանդես էր եկել նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներից մեկի դուստրը։ Թե՛ Ռ. Հախվերդյանի, թե՛ Դ. Ամալյանի, թե՛ փոքրիկ հրեշտակի կատարումները ոչ միայն հուզել էին ներկաներին, այլև երկար ժամանակ չէին դադարում ծափերը։ 

Միջոցառման ժամանակ հուզիչ էր նաև Էդգար Բաղումյանի ընկերների անակնկալը՝ հերոսի մայրիկին։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էդգարին ճանաչողներն ասում էին. «Մեր քաղաքից էլ պակասեց մի գարուն, և դա Էդգար Բաղումյանն էր։ Նա շատ էր սիրում տարվա բոլոր եղանակները, բայց գարունը մի ուրիշ ձև էր ընդունում։ Հայ դասականներից գրեթե բոլորին գիտեր։ Կարող էր առանց ընդմիջման նրանց ստեղծագործությունները արտասանել, որոնք նվիրված էին գարնանը։ Գրեթե հաճախակի էինք լսում նրանից լեգենդար, մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրի «Թող գարունները գան ու չգնան» երգի տողերը, ու ամեն անգամ, երբ վերջացնում էր այդ տողերը արտասանել, ասում էր «ուզում եմ՝ Հայաստան աշխարհում, Արցախ երկրում միշտ գարուններ լինեն»։ Ի՞նչ իմանար, որ իր 20-ամյա գարունը նշելու ենք առանց իրեն։ Մենք Էդգարին ու նրա նման բոլոր հերոս ու  լեգենդ դարձած տղերքին բացակա չենք դնի։ Նրանք մեզ գարուններ պարգևեցին, ու նրանց շնորհիվ է, որ հիմա՝ գարնան այս օրով նշում ենք մեր սիրելի Էդգար Բաղումյանի 20-ամյակը»։

Մինչ միջոցառումը, ներկաները նաև այցելել էի հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու կատարել խնկարկում։ 

***

Էդգար Բաղումյան Վրեժի

Ծնվել է 2002 թվականի մարտի 10-ին, Մասիսում քաղաքում։ 2007թ-ին հաճախել է Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մասիս քաղաքի Գյուղատնտեսական Քոլեջը և ստացել «Մենեջմենթ» որակավորում՝ ըստ ճյուղերի։

2020 թվականի հուլիսի 10-ին զորակոչվել է բանակ և ծառայել Արցախի Ստեփանակերտի «Հայկազով»զորամասում՝ որպես Դ_20ՀԴՆ2_րդ ՀԴ1 Հաշվարկի վարորդ Հաշվարկի համար։

Առաջին օրվանից մասնակցել է 44-օրյա պատերազմին և հմտորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝  մինչև զոհվելու օրը՝ հոկտեմբերի 28-ը:

Դ-20 ՀԴՆ 1-ին ՀՄ կազմում Էդգարը մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի և Ճարտարի համար մղված մարտական գործողություններին: Գտնվել է Ֆիզուլիում, այնուհետև տեղափոխվել է քաղաք Ճարտար:

Հանդիսանալով 2 ամսվա ծառայող և նշանակված լինելով վարորդի պաշտոնում՝ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է արիություն և խիզախություն, հակառակորդի հրետանու հուժկու հրետակոծության տակ ներդաշնակ գործել է հրանոթի հաշվարկի հետ:

32 օր տևած մարտական գործողությունների ընթացքում, մինչև իր կյանքի վերջին րոպեները, շարքային Էդգար Բաղումյանը բարեխղճորեն և բարձր պարտքի զգացումով կատարել է իր հայրենանվեր պարտականությունները. ճիշտ և ժամանակին զինամթերքը հասցրել է կրակային դիրք, ինչն էլ խթան է հանդիսացել հրանոթի հաշվարկի ներդաշնակ և ճշգրիտ կրակի վարման համար: Պաշտոնական պարտականությունները կատարել է լավ, մասնագիտությանը տիրապետում էր լավ և մշտապես հետևողական աշխատանք էր տանում մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:

Նա զոհվել է հոկտեմբերի 28-ին «Ալաբալի» կոչվող տեղանքում՝ հակառակորդի հրետանու կողմից արձակված արկի պայթյունից: Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ