Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ող բերգական դեպք է գրանցվել:
Oragir.News-ի տեղեկություններով՝ ականի պայ թյունից զո հվել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը: «Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան:
Դեպքը ժամը 20:00-ի սահմաններում է եղել, մարմինը դեռ չեն իջեցրել դիրքից: Արմանի ընտանիքի անդամներն ու հարազատները արդեն տեղյակ են դեպքի մասին:
Դիրքի տղերքից ասացին, որ ակ անի վրա է պայ թել, բայց, թե, որ հավածում, առայժմ չգիտենք: Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ունի»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:
Oragir.News-ը մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: