Եթե երկաթը տաքությունից ծռվեր, ապա մեր երեխեքը պիտի ուղղակի մոխիր լինեին։ Էդ ո՞նց եղավ, որ երեխեքի մարմինները սաղ նորմալ էին, չեմ ասում վառված չէր, վառված էր, բայց գլուխները գոյություն չունեին։
Ո՞վ է հրաման տվել, որ վառեն մեր երեխեքի գլուխները։ Մենք պահանջելու ենք արտաշիրիմում, պահանջելու ենք նմուշների կրկնակի հետազոտում արտերկրում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողներից մեկը։
«Ոչ մեկին թող չթվա, թե կարողանալու է մեզ հետ կանգնեցնել մեր ճանապարհից, տենց բան հաստատ իմացեք, որ չի լինելու։
Մեզ չեն հարգում, գոնե էդ մահացած տղերքին թող հարգեն։ Ո՞նց կարող է պատահի մարդը ցավից գոռա, իսկ կողքինը էդ ձայնից չարթնանա»,- հավելեց նա։