«Ես լսեցի Նելսոնի, հետո Արաբոյի ու Նվերի, ավելի ուշ նաև Ազնավուրի անունները»․ 4 եղբայր զnհվել են նույն դիրքում

Բանակ mediaarm 2024-02-15 22:15:00 2205
nelson_dV17h.jpg

«Մարտունու մեր բակից պարզ երևում էր դիրքերի կռիվը։ Կրակ էր թափվում երկնքից։ Հիմնական հրթիռակոծությունը հենց 322 մարտական դիրքի ուղղությամբ էր, որտեղ որդիս էր՝ Նելսոնը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Արեգա Պողոսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ ամբողջ բնակչությունը գտնվում էր ապաստարաններում, ինքն անհանգիստ է եղել, թեպետ վտանգավոր է եղել, ոչ մի նկուղ չի մտել, հետևել է Մարտունու բարձունքներում ընթացող կռիվներին։

«Այդ դիրքը «Կոհակների յալ» է կոչվում, եղբորս տղան էլ էր եղել այդտեղ, նա վիրավորում էր ստացել, բայց մարտերը շարունակել էին մինչև վերջ, մինչև մահ»։

Նելսոնի հայրը՝ բերդաշենցի Համո Պողոսյանը, զոհվել էր արցախյան առաջին ազատամարտում՝ 1992-ին։ Հետևելով հոր օրինակին` ինքն էլ մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված մարտերին։ Սեպտեմբերի 15-ը Նելսոնի վերջին հերթափոխն էր: Մայրն ասում է, որ ինչպես միշտ լավ տրամադրությամբ է գնացել, չնայած որ իրավիճակն այդ օրերին լարված է եղել։

«Նելսոնից բացի մի աղջիկ ունեմ ու թոռներ, ուրիշ ոչինչ։ Այնտեղից զանգել ու հարցնում էր բոլորից։ Վերջին անգամ էլ զանգել ասել է, որ ամեն ինչ նորմալ է իր մոտ։ Պատերազմը հանկարծակի սկսեց, այսինքն մենք գիտեինք, որ լարվածություն կա, բայց չգիտեինք, որ այդպես միանգամից կսկսի և որ դիրքերից բացի նաև Մարտունու ու մյուս գյուղերի վրա կկրակեն։ «Կոհակներ» բարձունքի ուղղությամբ մարտերը մյուս դիրքերի համեմատ ավելի թեժ էին։ Դիրքը եթե հաջողեին գրավել, ապա Մարտունին կընկներ, և միայն Աստծուն է հայտնի թե ինչ կլիներ խաղաղ բնակչության հետ, եթե ադրբեջանցիները մտնեին քաղաք»,- ասաց Արեգա Պողոսյանը՝ նշելով, որ քաղաքի վրա հրթիռակոծության ժամանակ խաղաղ բնակիչներ են զոհվել։

Արեգան Մարտունուց հետևում էր որդու դիրքի հրետակոծությանը․ «սիրտս ահավոր անհանգիստ էր, զգում էի, որ կորուստն այս պատերազմում էլ մեր ընտանիքը չի շրջանցի»-ասում է, բայց մտքով չէր անցել, որ «Կոհակներ» բարձունքում հերոսկան պատմություն է գրվում։ 12 հոգանոց դիրքի մի մասը վիրավորվել էր, մի քանի հոգի զոհվել, մինչև զինադադարը՝ այդտեղ 4 հոգով են մարտ վարել, այդ թվում՝ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

«Երեկոյան արդեն նկուղում էի։ Բոլորս լացում էինք մեր անօգնական վիճակից, դիրքերից մեզ հասնող լուրերից։ Ով դրսից մտնում էր նկուղ, մի վատ լուր էր բերում, լացը չէր դադարում։ Հետո այդ ձայնն ավելի բարձրացավ, ես լսեցի Նելսոնի, հետո արդեն Արաբոյի ու Նվերի, ավելի ուշ նաև Ազնավուրի անունները, բոլորը եղբայրներ են։ Ազգակցական 4 եղբայր զոհվել են նույն դիրքում, Մարտունին պաշտպանելիս»։

Նելսոնը պետք է հուղարկավորվեր Մարտունիում։ Գերեզմանափոսն արդեն փորված էր, պսակները պատրաստ։ Հուղարկավորման օրը, սակայն, նրա դին հնարավոր եղավ այլ մեքենայով տեղափոխել Հայաստան և հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Ամենադժվարը Մարտունին լքելն էր, այն Մարտունին, որի պաշտպանության համար կյանքեր զոհվեցին։ Բեռնատարներով երեխաներ, կանայք ու ծերեր, դատարկ, առանց որևէ առանձնահատուկ բան վերցնելու լքեցինք մեր տները։ Մեր այդ վիճակին ադրբեջանցիները կանգնեցնում էին մեքենաները, ստուգում, ծիծաղում մեր որբության վրա հետո ճանապարհում»։

Արեգա Պողոսյանն այժմ ապրում է դստեր ընտանիքի հետ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ