«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ դեկտեմբերի 2–ին, զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի ժամանակ զոհված Գայանե Աբգարյանին։
Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:
Մանրամասները՝ տեսանյութում