«Դիրքերից իջած զինծառայողին ծխելու համար տուգանող ոստիկանի արժեհամակարգում սրբություններ չկան». Վահե Գրիգորյան
Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիրքերից իջած ժամկետային զինծառայողին ոչ մարդաշատ վայրում ծխելու համար տուգանող ոստիկանի արժեհամակարգում սրբություններ ակնհայտորեն չկան. չնայած` նմաններից ի՞նչ ոստիկան, նմանները «մԸլիցա» են:
Չնայած` կրկին զարմանալու բան չկա, վերջերս էլ, եթե կհիշեք, հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներ ունեցող անձի էին տուգանել. արդյունքում, իհարկե, ակտը բեկանվեց, բայց հարցը բարոյական տիրույթում է»: