Դիվերսիա է եղել․ Ինչ է պատմում կացարանի հրդեհից զոհվածի պապը

Բանակ mediaarm 2024-01-27 12:08:00 52161
Հետևեք մեզ՝ Telegram-ում
aram-manukyan_28h7I.jpg

Հունվարի 19-ին լրացավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի ողբերգական հրդեհի մեկ տարին: Սահմռկեցուցիչ դեպքից մեկ տարի անց որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից անմիջապես հետո Կառավարության նիստի ընթացքում խոսելով դեպքի մասին, որոշ մանրամասներ ներկայացրեց, պնդելով, որ անզգուշության հետևանքով է դեպքը տեղի ունեցել:

Փաշինյանն անգամ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է սպան վառարանը վառել` բենզին լցնելով, ասես ինքը դեպքի վայրում էր եղել հրդեհի օրը, ինչն, իհարկե, կասկածներ հարուցեց եւ դեպքը կոծկելու տպավորություն թողեց:

Դեպքից ուղիղ մեկ տարի անց էլ դեռ համոզիչ եւ մանրակրկիտ պարզված չէ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ բազում հակասություններ կան հատուկենտ ականատեսների պատմածների մեջ: Իսկ թե ի՞նչ փուլում է գտնվում դատաքննությունը, ովքեր են մեղավորները` այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկի` Արտյոմ Գրիգորյանի հետ, ով ուշադիր հետեւում է դատաքննությանը: 

- Մեկ տարի է անցել ողբերգությունից, ի՞նչ պատկեր ունենք մեկ տարի անց: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության:

- Տեղից չի շարժվում գործը, ես դա բացատրում եմ նրանով, որ ճիշտը գիտեն և թաքցնում են: Դա արդեն ողջ հայ ազգին է պարզ: Լավ էլ գիտեն իրականությունը, բայց ոչ մի ձևով չեն ուզում բացահայտեն:

- Իսկ ո՞րն է ճիշտը:

- Դիվերսիան: Նիկոլ Փաշինյանը, որ ասաց` բենզինով են վառել վառարանը ու նման դեպք է եղել, նախ պետք է հստակ բացատրություն տա մեզ, թե ինչի համար է նման բան պնդել: Հարցաքննվողներից` մեկը, ով Եղիշե Հակոբյանի հետ է եղել դեպքի օրը, նույն վայրում, ասել է, որ «կանեստրներով» բենզին չի տեսել Հակոբյանի մոտ: Ու առհասարակ այդ տարածքում չի եղել ոչ մի բենզին: Էլ դրանից ավել ի՞նչ ասեն, որ պարզ լինի, անգամ վկան է ասում, որ ոչ մի կաթիլ բենզին չի եղել: Վա՞տ են այդքան հասկանում` ես չեմ հասկանում: Երեխեքին թուրքը եկել սպանել է, դա 100 տոկոսով: Մի վարկած էլ ունենք, ներսից են արել նման բան: Դիվերսիա է եղել, 100 տոկոսով: Մենք ոչ մի կասկած չունենք, մեզ համար դա ապացուցված իրողություն է: Անգամ պարզել ենք, թե որ ժամին է դեպքը եղել, քանի րոպեում: Այդ ամենը եղել է 9 րոպեի ընթացքում: 12:33 րոպեին տղերքից մեկը խոսել է ծնողի հետ, անց 42 րոպեին տագնապ են հայտարարել: Հետո էլ ասում են` գիշերը մեկից հետո է եղել: Ոչ, անգամ ժամն են թաքցնում: Զորանոցից լիքը ասկոլկա ենք գտել: Այնպես որ՝ մեզ համար ամեն ինչ պարզ է: Ջրի գնացած երեխեքն էլ են թաքցնում մեզնից մի բան, նրանց էլ վախեցրել են: Ես կասկածում եմ, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորականի մատ է խառը այս ամենին: Եղիշե Հակոբյանին մեջտեղ են գցել, որ ճիշտը չիմանանք: Սաղ ապացույցները կան, ուղղակի սենց են անում, ես անգամ դատավորին էլ չեմ վստահում:

- Իսկ փաստաբան Նորիկ Նորիկյանից գո՞հ եք: Ասում են` իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:

- Փաստաբանից գոհ եմ: Այս իշխանությունները չէին պատկերացնում, որ մենք` ծնողներով էսքան համախմբված կլինեինք ու կպայքարեինք: Մինչև վերջ գնալու ենք, եթե Հայաստանում գործը չբացահայտվի, գնալու ենք ՄԻԵԴ: Հնարավոր է դատավորին էլ փոխեն, ինչպես քննիչի դեպքում էին արել ու ավելի խառնեն իրար: Նորիկյանից շատ գոհ ենք, լրիվ նա է բացահայտում, չհավատաք, որ նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Մենք բոլորով գնացինք Փաշինյանի մոտ, բացի Նորիկյանից, բոլորիս ընդունեցին, որովհետև նա փաստարկված է խոսում, նրանից վախեցան: Նորիկյանն ասում է, եթե մի գրամ անգամ ինձ կասկածում եք, ես կարող եմ գործից հրաժարվել: Նա ամեն բան անշահախնդիր է անում:

- Իսկ իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված թաքցնել դիվերսիայի փաստը:

- Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել:

- Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

- Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են…

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ