Գնդապետի որդին զոհվել է Վանքի պաշտպանության ժամանակ․ Տիգրանը հրաժարվել է թողնել դիրքն ու կռվել է մինչ վերջին փամփուշտը

Բանակ mediaarm 2023-09-27 12:05:00 5325
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img7952_zm7cI.jpeg

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։

Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։

2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։

Տիգրանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Ջրականի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո 18-ամյա Տիգրանը հասցրել է հանել Մեխակավանի եկեղեցու խաչն ու զորամասի կարևոր փաստաթղթեր վերցնելով նահանջել Հադրութ, որտեղ հոկտեմբերի 9-ին մերձամարտի մեջ է մտել ադրբեջանցիների հետ և վիրավորվել նռնակի պայթյունից, ապա տեղափոխվել հոսպիտալ։

Տիգրանի հարազատները նրանից լուր չեն ունեցել շուրջ 10 օր և նրա անունը ներառվել է անհետ կորածների ցուցակում։

«44 օրյա պատերազմի օրերին գրեթե հույս չկար, որ Տիգրանը ողջ է, մինչև նրանից զանգ չստացանք։ Տիգրանը շատ ծանր էր տանում Ջրականի, Հադրութի և մյուս տարածքների կորուստը։ Ամեն առիթով ասում էր, որ պիտի վրեժ լուծի Լևոնի և մյուս մարտական ընկերների մահվան համար։

Զորացրվելուց հետո Տիգրանն առանց որևէ մեկի կամքը հաշվի առնելու պայմանագրային ծառայության անցավ ՊԲ-ում»,-պատմեց Արսեն Ավետիսյանը։

Արցախի դեմ ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Տիգրանն իր մարտական ընկերների հետ իրականացրել է Արցախի Վանք գյուղի պաշտպանությունը՝ կռվելով Նարեշտար և Չարեքտար բնակավայրերի մարտական դիրքերում։

Ազգականի խոսքով՝  վաշտի հրամանատարի վիրավորումից հետո Տիգրանը հրաժարվել է թողնել մարտական դիրքն ու ոտքից վիրավոր կռվել մինչև վերջին փամփուշտը։

Ավելի ուշ ՊԲ զինծառայողները փորձել են դուրս բերել Տիգրանին դիրքից, սակայն այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։ Արդեն հրադադարից 4 օր անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում Տիգրանի դին հայտնաբերել են մարտական դիրքում՝ զենքը ձեռքում՝ մինչև վերջին փամփուշտը կրակված։

processed-1520a40a-7c47-426c-a485-c27c9cdc2397_5CJPEfTi.jpeg (26 KB)

processed-478895da-a46c-491e-94df-d56de34e9a3e_esucvrID.jpeg (39 KB)

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
jranjatum_wz6d6.jpg

Ջուր հավաքեք. 1 ամբողջ օր ջուր չի լինելու

gazanjatum_Dm4MJ.jpg

Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին

mayis-amis_ZbCh6.jpg

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

kyaram_MtWgC.jpg

Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը

vanecyani-harsanik_UGUQG.jpg

Համացանցը քննարկում է Վանեցյանի որդու հարսանիքի հյուրերին. Տեսանյութ

dolar-rubli-1_rD-WC.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Այսօրվա փոխարժեքները

paruyr-sevaki-vordin_QEwYu.jpg

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

luys-ci-lini-1_MdHpG.jpg

Տեղեկացեք․ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

exanaky-ktaqana_OPZpS.jpg

Այսօր սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

vanecyani-vordin_hJTNW.jpg

Դվինում Արթուր Վանեցյանի որդու շքեղ հարսանիքն է. Ովքեր են հյուրերը

sahak-sahakyan_5SJbw.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սահակ Սահակյանը

5-zoh_iqYXE.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սյունիքում 5 հոգու կյանք խլած ավտովթարից

avtovtar-zoher_Y2Ubp.jpg

Հայտնի է Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի և վիրավորների թիվը․ Լուսանկարներ դեպքից

gazanjatum-3_7Rt6C.jpg

Գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jur-chi-linelu-1_Lz5nE.jpg

Տեղեկացեք․ 35 ժամ ջուր չի լինելու

voghbergakan-depq_P0yhk.jpg

Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է տղամարդու մարմին

tavushi-dirqer_57xMs.jpg

«Տավուշի երկրապահների դիրքն է, հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան

hh-pn-spa_w0jFM.jpg

«Գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ ՊՆ սպա. Տեսանյութ

artakarg-depq_Gb79C.jpg

Արտակարգ դեպք Երևանում

dolar_SgtHE.jpg

Տարադրամի այսօրվա փոխարժեքները

luys-chi-linelu-1_3rM-a.jpg

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում

zincarayoxnery-miacan_y2dTd.jpg

Պայմանագրային զինծառայողները միացան կիրանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

vardan-ghukasyan_V0dy4.jpg

Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին

arev-vracyan-1_gp4Fy.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել դպրոցում․ Ինչ է կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ani-qochar_GG-2j.jpg

Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին