Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։