Ֆրանսիացի երկրպագուները պահանջում են վերախաղարկել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը:
Սկսվել է ստորագրահավաք, որին արդեն մասնակցել են ավելի քան 200000 երկրպագուներ: Նրանք կարծում են, որ Արգենտինա - Ֆրանսիա Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը բացահայտ կողմնակալ որոշումներ է կայացրել՝ 11-մետրանոց նշանակելով Անխել Դի Մարիայի ընկնելու դրվագում և հաշվելով Լիոնել Մեսիի՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր (3-3, 11մ՝ 4-2) Ֆրանսիայի թիմին ու դարձել աշխարհի եռակի չեմպիոն: