Երեկ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Ավագը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, նա տան կրտսեր զավակն էր։
Ավագ Զաքարյանի ծառայության ավարտին քիչ էր մնացել։
Իրավապահները այցելել են դեպքի վայր ու պարզում են համգամանքները։Ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։
Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետևանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։