Ապագա գյուղը դիմավորեց մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանին։
Այս մասին ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:
Գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակված:
Հիշեցնենք, 15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: