Այսօր զոհված զինծառայողը Արագածոտնի մարզից էր, 10 օրից ավարտում էր ծառայությունը։
«Հրապարակ»-ն էլ գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Պն-ն հաղորդեց, որ դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը։
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: