«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»․ Գերեվարվածի մայր

Բանակ mediaarm 2022-11-21 20:34:00 198
hay-geriner9nuye-1_KNpIw.jpg

«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»․ մայրն ահազանգում է որդու հոգեբանական խնդիրների մասին

Forrights.am-ը գրում է․ «Մի հատ պուճուր բան է լսում ասում է՝ մամ, կրակո՞ց է»,-գերությունից վերադարձած որդու հոգեկան ապրումները մեկ նախադասությամբ այսպես է ներկայացնում մայրը։ 19-ամյա զինծառայողը 20 օրից ավելի մնալով թշնամական Ադրբեջանում ֆիզիկական ու հոգեբանական անմարդկային բռնությունների է ենթարկվել ծառայակից ընկերների հետ միասին։  Ամենադաժանը զինվորների հետ վարվել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում։

Ծեծ՝ նստելու, քնելու, ինչ-որ տեղ հենվելու և մյուս բոլոր գործողությունների համար, եթե խախտել են թշնամու՝ անշարժ կանգնելու պահանջը։ Հայրն ու մայրը նշեցին՝ իրենց որդին երեք օր այս դաժանությունների միջով է անցել, որից հետո տեղափոխվել է բանտ։

«Ադրբեջանի ռազմականը գնացել-եկել հարվածել է գլխներին ու մեջքներին։ Պատմում էր, որ չոքացրել են ու ստիպել են շան նման քայլել, ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»,-թշնամու հակամարդկային պահելաձևից մանրամասներ են փոխանցում գերությունից վերադարձածի ծնողները և ընդգծում՝ ստիպել են հայ զինվորներին միմյանց հետ մարտի բռնվել։ Թշնամու հողում գտնվող հայ զինվորները, սակայն, միմյանց պաշտպանելու տարբերակներ են գտել։

«Տղաներին իրար հետ կռավացրել են, ընկերներին իրար դեմ են հանել, ով կրվել է՝ իրեն ծեծել են։ Տղաս ասում էր՝ պայմանավորվում էին, որ ուժեղները դիտմամբ պարտվեն, որ հարվածները իրենց բաժին հասներ»։

Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողներն ահազանգում են՝ որդին այս ամենի հետևանքով ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը նրանց ցանկանում է նորից բանակ տանել։

Անանուն մնալու պայմանով, քանի որ մտածում են իրենց տղայի խնդիրները հրապարակավ խոսելու դեպքում ավելանալու են լուծվելու փոխարեն, հայրն ու մայրը իրենց մտահոգությունն են հայտնում․ նշում են՝ տղան ընկճված է, զորամասում միջանձնային խնդիրներ կարող են առաջանալ և կանխատեսում են վատագույնը։

«Վերադառնալուց հետո շատ ընկճված, վախեցած է, չէր կողմնորոշվում՝ ինչ է կատարվում, շատ ուրախացել էր, որ մեզ է տեսել, ասում էր՝ ես նոր ծնվել եմ։ Պինդ է եղել, կարողացել է դիմադրել, բայց վախն ու ընկճվածությունը չեն անցնում։

Տուն էր եկել, բայց մեկուսացած էր, չէր շփվում մեզ հետ, անընդհատ մտքերով է։ Խոսում ենք իր հետ, բայց չի արձագանքում, ցրված է, մոռացկոտ է դարձել։ Ուղարկում ենք խանութ, որ մի քիչ ցրվի, մի քանի անգամ զանգում հարցնում է, թե ինչ է առնելու»,-ասացին ծնողները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ