MediaArm.am Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 61-ամյա Լևոն Ավագյանը իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արա Նազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ապակե տարաներով։