Միլանյան «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպանը իտալերենով երկրպագուներին է պատմել հայրենիքի ու իր մասին: Ի պատասխան հարցին, թե որտեղից է նա, նկարում ու ցուցադրում Հայաստանի և Արցախի քարտեզները: Տեսանյութին կից ակումբը գրել է.
«Բացահայտվելիք սովորույթներով ու տարազներով ազգ է: Թողնենք, որ Մխիթարյանը մեզ առաջնորդի Հայաստանի ավանդույթներով»:
Տեսանյութում Մխիթարյանը պատմում է Սևանա լճի, Խոր Վիրապի մասին, այցելուներին խորհուրդ է տալիս մեկնել այնտեղ՝ տեսնելու Արարատ լեռը: Նա իր խոսքում նշել է, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո վերադառնալու է հայրենիք, իսկ Հայաստանի հավաքականում խաղալը մեծ պատիվ է համարել: