Այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով ատովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Chevrolet Malibu», «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: