Յուլյա Ֆինկը՝ հասուն տարիքում ծնող դառնալու դրական կողմերի մասին

LifeStyle mediaarm 2021-06-03 20:05:00 1857
kar_H94wL.jpg

MediaArm.am Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանն և դերասանուհի Յուլյա Ֆինկն ամուսնացած են 2009 թվականից, նրանց երկվորյակ որդիները՝ Մուշեղն ու Լեոն, արդեն 2,5 տարեկան են։ Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան խոսել է ամուսնու ծննդյան օրը նշելու իրենց տարբերակի, ընտանեկան կյանքի, միմյանց չձանձրացնելու և հասուն տարիքում ծնողներ դառնալու դրական կողմերի մասին։

Օրեր առաջ Արտյոմը նշել է 42-ամյակը։ Հաղորդավարի կինը պատմեց, որ չորեքշաբթին աշխատանքային օր էր, որոշել են հանգստյան օրերին միասին Գյումրի գնալ, այդպես նշել օրը։

«Հաճախ ենք Գյումրիում լինում, Արտյոմի ծնողներն այնտեղից են, փորձում ենք երեխաներին էլ հաճախ տանել։ Գյումրին առանձնանում է իր էմոցիաներով, գունեղ է, կոլորիտային։ Կարծում եմ՝ Թբիլիսիին նմանություն ունի, հին ճարտարապետությունը պահպանվել է։ Իհարկե, լավ կլիներ, որ ավելի շատ պահպանվեր կամ վերականգնեին, բայց հիմա ուրախանում եմ, որ ամեն անգամ գնալիս վերականգնված նոր կառույց եմ տեսնում։ Գյումրիում երիտասարդությունը շատ հետաքրքիր է, ժամանակակից, տարբերվող, Հայաստանի ստանդարտներից դուրս։ Օպերայի նախկին շենքի տարածքն եմ շատ սիրում, որը հիմա վերակագնել են, այգին էլ այնքան գեղեցիկ է»,- ասաց նա։

Արտյոմն ու Յուլյան ամուսնացած են 2009 թվականից Նա նկատեց, որ այսքան տարի ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը բարդ է։ «Բոլոր ընտանիքներն էլ անցնում են ժամանակային տարբեր փորձությունների միջով, հիմա այն շրջանն է, որ վայելում ենք, ավելի մոտ ենք հոգիներով, գաղափարներով։ Չնայած տարբեր բնավորություններ ունենք՝ լրացնում ենք միմյանց, որոշ հարցերում զիջում, ընդունում մեր սխալները։ Ոչինչ չի կարող միակողմանի լինել, ընտանիքն աշխատանք է երկուսի համար։ Կարծում եմ՝ ամուսինները պետք է ընկերներ լինեն, կարողանան միմյանց հետ տարբեր թեմաներով խոսել, գաղտնիքներ չունենալ։ Կարևոր է նաև միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը»,- նշեց նա։

Ըստ դերասանուհու՝ պետք է գնահատել միմյանց, պարտադիր չէ, որ դա լինի նվերերի միջոցով։ «Կարելի է ուղղակի կես բառով ասել ու ոգևորել, ինչպես իրական աշխատանքի դեպքում է։ Երկու տարբեր մարդ ամուսնանում են, կապ չունի, որ նրանք երկար ժամանակ հանդիպում են, միմյանց սիրում։ Երկու մարդ տարբեր ընտանիքներից են, ունեն տարբեր դաստիարակություններ, կարող են նաև փոքրիկ բախումներ լինել։ Ես սիրում եմ շնորհակալություն ասել թեկուզ փոքրիկ բաների համար, կարող եմ ջուր խնդրել, Արտյոմը բերի, դրա համար շնոհակալություն ասեմ։ Այս սովորությունը եկել է փոքրուց»,- պատմեց Յուլյան։

Նա ընդգծեց, որ երկար տարիներ մեկ հարկի տակ ապրելն ու միմյանց չհոգնեցնելը բարդ է։

«Բնականաբար բարդ է, բայց հետաքրքիրն այն է, որ սովորում եք իրար, հատկապես, մեր դեպքում մեր ծնողները բավականին հեռու են մեզնից։ Մի բան էլ կա, մենք աշխատանքի ենք եղել, հետո խոսելու շատ ընդհանուր թեմաներ ունեցել, հիմա էլ երեխաները թույլ չեն տալիս, որ հոգնենք,- ասաց նա և հավելեց, որ միմյանց սեր հաճախ չեն խոստովանում,- Ի սկզբանե զգացմունքների արտահայտման առումով ավելի փակ ենք եղել։ Վերաբերմունքով ենք մեր սերն արտահայտում»։

Յուլյան նաև շեշտեց, որ երեխաների ծննդից հետո իրենց առօրյան լրիվ փոխվել է։ «Երբ հասուն տարիքում ես ծնող դառնում, պատրաստ ես լինում դրան։ Մենք վայելել էինք կյանքը, ճամփորդել, աշխատել։ Բարդ է այնքանով, որ լիարժեք ազատ մարդ լինելուց հետո հոգեպես հեշտ չես հարմարվում նոր կյանքին՝ չնայած արդեն սովորել եմ, միշտ էլ սիրել եմ տանը լինել։ Հիմա մենք մեզ չենք պատկանում, մեր օրվա ցանկացած մաս իրենց հետ է կապված։ Արտյոմն իդեալական հայրիկ է, ինձ հետ հավասար ամեն ինչ արել ու անում է, երեխաներն էլ դա տեսնում են։ Արտյոմն օրինակ է ծառայում, որ կարող ես լինել ուժեղ տղամարդ, լավ մասնագետ ու օգնել կնոջը»,- եզրափակեց նա։

 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ