«Երևան Սիթիի» տնօրինությունն աշխատակիցներին ստիպում է...

Լուրեր mediaarm 2021-09-03 19:12:00 765
l-vpryej15oa_XD9_m.jpg

MediaArm.am Երևանում գործող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մի քանի աշխատակիցներ 168.am-ի հետ զրույցում իրենց վրդովմունքն են հայտնում՝ ասելով, որ արդեն մի քանի ամիս է՝ սուպերմարկետի տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է դառնալ սուպերմարկետի «հավատարիմ հաճախորդ», այն է՝ յուրաքանչյուր ամիս պարտադիր 30.000 դրամի գնում կատարել։

«Մեր աշխատածն ի՞նչ է, որ մի հատ էլ սուպերմարկետից առևտուր անենք։ Ներսի աշխատող ենք, լավ գիտենք, թե ինչքանով են ապրանքը ստանում, ինչքանով վաճառում։ Կոնկրետ մսամթերքը, միրգ-բանջարեղենը, ձեթը այլ խանութների համեմատ ահավոր թանկ են, մենք հնարավորություն չունենք, որ «Սիթիից» առևտուր անենք»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ նշենք իր անունը։

Սուպերմարկետի մեկ ուրիշ աշխատակից էլ ասաց, որ ստիպված են իրենց «Բոնուս քարտերը» տալ ծանոթներին, խնդրել, որ առևտուր անելիս իրենց քարտն անցկացնեն․

«Վատ ենք զգում, բայց ստիպված ենք ծանոթներին, բարեկամներին խնդրել, որ իրենց առևտուրը մեր քարտերով անցկացնեն, թե չէ՝ գործից կհեռացնեն»։

Ի դեպ 168.am-ին սուպերմարկետի աշխատակիցները տարբեր մասնաճյուղերից են և տարբեր օրեր են դիմել մեր խմբագրություն։ Նրանց անուններն իրենց իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Պարզաբանում ստանալու նպատակով 168.amը կապ հաստատեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի քարտային բաժնի ղեկավար Վարդան Մարտիրոսյանի հետ, վերջինս հերքեց սուպերմարկետի աշխատակիցներին ստիպողաբար «հավատարիմ հաճախորդ» դարձնելու մասին ահազանգերը։

«Պաշտոնապես ասում եմ, որ նման բան գոյություն չունի, մենք ունենք ակցիա 30.000 դրամ հավատարիմ հաճախորդների համար ու ցանկանում ենք, որ նաև մեր աշխատողները հավատարիմ հաճախորդների ցուցակում ներգրավված լինեն։ Այսինքն, եթե դու ամսական կատարում ես 30.000 դրամի գնումներ, կարողանում ես օգտվել բազմաթիվ առավելություններից, այդ թվում՝ «կես գին» ապրանքներից։

«Երևան սիթին» այն կազմակերպությունն է, որը 4000-5000 աշխատողի ապահովագրություն է տվել, այսինքն՝ իրենք կարող են անվճար բուժծառայություններից օգտվել։ Հետո՝ սա, ո՞ր դարն է, որ մենք ինչ-որ մեկին ստիպենք՝ ինչ-որ մի բան անեն, նման բան բացառվում է։ 5000 հոգու մեջ կարող է 1-2 հոգի վատը ցանկացող լինի, բայց մենք երբևէ ստիպողաբար բան չենք արել, չենք էլ անում․․․ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք երբևէ  որևէ մեկին որևէ բան չենք ստիպել»։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ