Յանա Գրիգորյանը սիրավեպ ունի քրեական հեղինակության հետ. նա բռնության է ենթարկվել. երգչուհին անկեղծանում է

Շոու Բիզնես mediaarm 2021-07-09 12:39:00 321
Հետևեք մեզ՝ Telegram-ում
e033aeb0-8678-4edb-befb-4e5a0bc1c91f-1536x855_sHs8_.webp

MediaArm.am Գաղտնիք չէ, որ հանրությանը շոու բիզնեսի ներկայացուցիչների, հանրային մարդկանց գործունեությունից զատ՝ հետաքրքրքում է նաև նրանց անձնականը: Հայտնի մարդկանց հաճախ են սիրավեպեր վերագրում այս կամ այն հայտնի մարդու կամ քաղաքական գործչի հետ, որոնցից շատերը ժամանակի ընթաքցում իրականություն են դառնում, որքան էլ որ հայտնիները փորձում են հերքել:

Այս անգամ Starnews-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել երգչուհի, ֆոտոմոդել, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, այժմ նաև դերասանուհի Յանա Գրիգորյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Յանան սիրավեպ ունի քրեական աշխարհում հայտնի հեղինակություններից մեկի հետ, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Նրան հաճախ կարելի է տեսնել երևանյան ժամանցի վայրերում ու ռեստորաններում, որտեղ ելույթ է ունենում Յանան:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ վերջինս թանկարժեք նվերներ է անում Յանային, իսկ եույթներից հետո նրան շքեղ ծաղկեփնջեր է ուղարկում, ավելին՝ երգչուհուն մեքենա է նվիրել:

Starnews-ը կապ հաստատեց Յանա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք մեր ունեցած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Երգչուհին նշեց, որ տեղեկությունը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը. «Այն անձը, ում մասին խոսում եք, իսկապես քայլեր արել է, սակայն դա արդեն անցյալում է: Ես ունեմ տղամարդու մասին իմ պատկերացումները, որոնց նա պարզապես չէր համապատասխանում:

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես կյանքում ունեմ հստակ սկզբունքներ, որոնց երբեք դեմ չեմ գնա, իսկ դա նշանակում է, որ թանկարժեք նվերներն ու ծաղկեփնջերը ինձ չեն կարող գրավել, ես չեմ «վաճառվում»: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ նա ինձ մեքենա է նվիրել, ճիշտ չէ: Այո, նա նման նվեր փորձել է անել, սակայն ես չեմ ընդունել:

Այն մեքենան, որը ես վարում եմ, գնել եմ ինքս, և, ընդհանրապես, իմ բոլոր ծախսերն ինքս եմ հոգում:Ես վատ չեմ վաստակում և՛ որպես երգչուհի, և՛ որպես միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, և կարող եմ ինձ թույլ տալ որոշակի շռայլություններ»:

Երգչուհին խոստովանեց նաև, որ տարիներ առաջ հանրությանը հայտնի անձանից մեկը նույնիսկ փորձել է ոտնձգության կատարել իր հանդեպ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել:
Զրույցի ընթացքում Յանան անկեղծացավ նաև, որ իր սիրտն այս պահին ազատ է.

«Աշխատում եմ ծանրաբեռնված գրաֆիկով, և ցավոք սրտի, այդ ամենն ազդում է նաև իմ անձնականի վրա: Այս պահին դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու մասին, սակայն անկեղծ կլինեմ ու կասեմ, որ դա երևի թե գալիս է նրանից, որ դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, ով պատրաստ կլինի ինձ ընդունել իմ մասնագիտությամբ ու աշխատանքով, քանի որ ես հանրային մարդ եմ և մշտապես ուշադրության կենտրոնում եմ»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
ani-qochar_GG-2j.jpg

Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

jur-chi-linelu_u-9gh.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

gevorg-kristina-1_YUylZ.jpg

Տեսեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո

anna-hakobyan-2_K_GSY.jpg

Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. Տեսանյութ

kiny-mahacel-e_UBRH_.jpg

58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել է

anna-simonyan_aEaVl.jpg

Ամուսնալուծության լուրերից հետո տեսեք ինչ հրապարակում է արել Մովսես Երեմյանի կինը

ceckrtuq-dprocum_3ZbQS.jpg

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում. 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

dolar-tankacav_HgWee.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Նոր փոխարժեքներ

xacik-harutyunyan_RVKaK.jpg

Մահացել է Խաչիկ Հարությունյանը․ Հայտնի է հուղարկավորության վայրը և ժամը

luys-ci-linelu_CRwOW.jpg

10:00-ից հոսանքազրկումներ կլինեն

astxagushak-4_OMXHe.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար

jranjatum-2_p7wCL.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

gazanjatum-2_fs2pp.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

viravor-sakravor_uLT8V.jpg

Հայտնի է ականի պայթյունից վիրավորված սակրավորի ինքնությունը

exanaky-hayastanum_ap96k.jpg

Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է

xoshor-avtovtar-2_iX9gv.jpg

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

davit-sargsyan_ymQbA.jpg

««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան

aram-meliqyan_FZQvn.jpg

Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. Ինչ է պատահել նրան

rublin-tankacav_gyefl.jpg

Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ

gexam-manukyan_9SdwX.jpg

«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին

nikol-pashinayn_pPTiJ.jpg

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

zinvor-e-viravorvel_9k3QE.jpg

Վիրավոր զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

zorakoch_k_nIv.jpg

Հայտնի է ամառային զորակոչի օրերը

paytyun_5yzbm.jpg

Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է․ Ինչ է կատարվում իրականում

hayk-afrikyan_5Yd8A.jpg

Ուր է կորել «Անուրջներ» սերիալից հայտնի Հայկ Աֆրիկյանն ու որ հայտնի դերասանն է նրա եղբայրը