Խորամանկ Էրդողանի «մեսիջը»՝ Երևանին

Լուրեր mediaarm 2021-06-02 18:31:00 381
bob_278eE.jpg

MediaArm.am «Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար՝ ներառյալ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշելով, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն Վրաստանի տարածքային ամբողջականությանը համապատասխան:

Ի պատասխան՝ Ղարիբաշվիլին անձամբ Էրդողանին և Թուրքիային շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները պաշտպանելու համար։ Ղարիբաշվիլին ասել է՝ Թուրքիան Վրաստանի «բարեկամն է ու ռազմավարական գործընկերը»։ Նա հայտնել է, որ խոսել են տարածաշրջանի իրավիճակի մասին, և նշել է, որ Էրդողանին ներկայացրել է Վրաստանի իրավիճակը, պատմել ռուսական օկուպացիայի մասին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով», - ասել է Վրաստանի վարչապետը։

Daily Sabah-ը նշում է, որ վերջին տասնամյակում երկու երկրները կարևոր քայլեր են կատարել երկկողմ կապերն ամրապնդելու համար։ Ադրբեջանի հետ նրանք ստորագրել են Տրապիզոնի 2012 թվականի հռչակագիրը, ինչը հող է նախապատրաստել տարածաշրջանային անվտանգության և կայունության եռակողմ քննարկումների համար։

Թուրքիա-Վրաստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ կա, ազատ առևտրի համաձայնագիր, միացյալ տնտեսական առևտրային հանձնաժողով։ Երկու երկրներն Ադրբեջանի հետ իրականացրել են տարածաշրջանային էներգետիկ ու հաղորդակցության ուղիների խոշոր ծրագրեր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Էրդողանի հրավերով հունիսի 1-ին կատարած պետական այցը Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այց է Թուրքիա։ Մինչ այդ նա Թուրքիա էր այցելել, երբ զբաղեցնում էր Վրաստանի արտգործնախարարի, այնուհետև՝ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունում էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման, շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության նախարարները, Աջարիայի կառավարության ղեկավարը։ Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
Այսպես, Անկարան կրկնում է իր դիրքորոշումը, որի մասին խոսել էին նաև՝ ամիսներ առաջ: Թուրքիայում կարևորում են տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն են հայտնում աջակցել ցանկացած եռաչափ ձևաչափ, որում կներառվեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը:

Էրդողանն իրականում այս քայլն անում է՝ հակակշռելու Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ազդեցության մեծացմանը: Էրդողանը խորամանկորեն նշում է, թե Թուրքիան, պաշտպանում է եռակողմ ցանկացած համագործակցություն, լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով:

Մյուս կողմից՝ Էրդողանի «անկեղծությունը» կարող է դուր գալ նաև ՆԱՏՕ-ին, որոնք հստակ կցանկանային, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ամբողջությամբ վերանար:

Երկու ամիս առաջ պաշտոնական Թբիլիսին այս ուղղությամբ ուշագրավ հայտարարություն արեց: Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել էր ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի անխախտ ձգտումները։ Նա գրել էր․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի վարչապետը նշել էր. «Մեր հարաբերություններն ու բարեկամությունն ունեն դարերի պատմություն, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։ Դուք հիշատակեցիք նաև մեր այսօրվա օրակարգը, որը կարող է լինել բազմակողմանի։ Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով»։

Փաշինյանը հայտնել էր, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար:

Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել էր տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Երևանն ու Թբիլիսին հետաքրքրվածություն էին հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել, հեռանկարային էին համարել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:

Ինչպես տեսնում ենք՝ Վրաստանի վարչապետի Երևանյան այցի ընթացքում Թուրքիայի գովազդած քառակողմ ձևաչափի մասին ոչինչ չէր հիշատակվել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ