Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավի հետ և ասել, որ «նրանց ընտանիքը լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ ընտանեկան բիզնեսի հետ կապված».
Wildberries ընկերության ակտիվները, հուլիսի սկզբից, այսպես ասած, օրինական խարդախությունների միջոցով հապճեպ փոխանցվել են այլ անձանց Russ Outdoor ընկերության միջոցով:
«Ես գիտեմ, որ այս արշավանքի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքերում»,- ասել է Wildberries-ի հիմնադրի ամուսինը։
Հիշեցնեմ՝՝ Հունիսի կեսերին Ռուսաստանում արտաքին գովազդի խոշորագույն օպերատորը՝ Russ-ը և Wildberries-ը հայտարարեցին, որ «միաձուլվում են թվային առևտրային հարթակ ստեղծելու համար»:
Հուլիսի սկզբին ընկերությունները գրանցեցին համատեղ ձեռնարկություն։