MediaArm.am Ինչպես երեկ տեղեկացրել էինք Եվրոպայի գործող չեմպիոն, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունգարացիների հետ խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում սեղանից հեռացրել էր Coca Cola զովացուցիչ ըմպելիքները և ակնարկել, որ նախընտրում է ջուր:
«Ջուր խմիր», – լուրջ տոնով ասել էր Ռոնալդուն:
Պարզվում է` դրանից արդեն կես ժամ անց ընկերության բաժնետոմսերն ընկել են 1,6%-ով: Ըստ Marca- ի, ընկերությունը կորցրել է գրեթե 4 միլիարդ դոլար, բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 242 միլիարդ դոլարից դարձել է 238 միլիարդ դոլար: Պորտուգալացու այս արարքի լուսանկարներն ու տեսանյութերն արդեն վիրուսային են դարձել Instagram- ում և TikTok- ում: