MediaArm.am Օրեր առաջ համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ: Համացանցում հատնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սպիտակցի Հայկոն վիճաբանում է երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։