ՏԵՍԱՆՅՈՒԹ. շոու բիզնեսի հայտնի դեմքերը, ովքեր ժամանակին հայտնվել են բանտում

Շոու Բիզնես mediaarm 2021-06-16 22:37:00 516
0af97223989d5678495a78885e4e7687_OUeS5.jpg

MediaArm.am Հայտնի փաստ է, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն ճանաչված մարդկանց գործունեությունը, այլև նրանց անձնականը և այն ամենը, ինչը նրանք վախենում են կամ զգուշանում են հանրային դարձնելուց: Այս առումով պետք է նշենք, որ կան դրվագներ, որոնք թաքցնել ուղղակի անհնար է, որոնցից մեկը բանտարկությունն է:

Starnews-ն առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչների, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել բանտում:

Դերասան Վարդան Պետրոսյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի էր ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ[։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ էր ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով և դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին: 

Դերասան Գևորգ Գրիգորյանը ևս հայտնվել է բանտում դանակահարության համար՝ սկզբում՝ դեռահասների գաղութում, ապա 18 տարին լրանալուն պես տեղափոխվել է բանտ:Դերասանը խոստովանել է, որ կյանքի այդ շրջանը թեև շատ բարդ էր իր համար, սակայն դա իր համար շատ մեծ դպրոց է եղել: Դերասանի խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո իր հարևանները վախենում էին իրենից, ավելին՝ անգամ վերելակ չէին նստում իր հետ:

Դերասան Էդգար Սարգսյանը հարցազրույցներում խոսել է իր կյանքի բարդ փուլի մասին՝ նշելով, որ շատ սխալներ է թույլ տվել այդ շրջանում, ինչի պատճառով իր կողքին մնացել են միայն ծնողները: Դերասանը խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է եղել, անգամ 1 ամիս շարունակ փակվել է սենյակում՝ անջատելով կապի բոլոր միջոցները: Starnews-ի տեղեկություններով՝ Էդգարն այդ շրջանում հայտնվել է բանտում:

Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով վերջին տարիներին, կարծես թե, անհետացել է եթերից, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ է եղել՝ սահմանադրական կարևրո պարտականությունը խախտելու համար. փախել է զորամասից նաձնական լուր խնդրի պատճառով: Սակայն դերասանը խոստովանել է, որ ինքը դրա համար ունեցել է լուրջ պատճառ և չի զղջում: Դերասանի խոսքով՝ դուրս գալուց հետո, սակայն, հասարակության մեջ ինտեգրվելը բավական հեշտ է տրվել իրեն. «Ես հանցագործ չեմ: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ »,-հարցազրույցներից մեկում խոստովանել է Մովսեսը:

Նկարիչ Կարեն Արայանը, ով դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինն է, տարիներ առաջ 3,5 տարի ազատազրկման է ենթարկվել՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային լուսանկարները հրապարակելու համար: Այս առիթով Կարենը, ով ժամանակին հանրությանը հայտնի էր Անժելա Սարգսյանի տղամարդ անունով, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես չեմ արդարանում ու հավատացեք չունեմ ոչ մեկի առաջ արդարանալու ոչ մի բան: Էս իմ կյանքնա ու ես ապրում եմ հեռու ձեր էդ էժանագին թեմաներից ու ինքնահաստատման ձգտումներից տրաքող կարծիքներից: Անդրադարցիս միտքն էլ հարուստ հասկացեք: Ինձ ճանաչողները կհաստատեն, որ եթե նույնիսկ էն ամենա վատ ու սխալ քայլն էլ անեմ իմ կյանքում, ես խոստովանելուց չեմ խուսափի, քանի որ ամեն քայլս ունի իրա բնական բացատրությունը, անկախ դրա բնական լինելը հասկացողների քանակից: Ու էն, ինչի համար ինձ դատեցին, եթե ես իրոք արած լինեի, թող ոչ մեկ կասկած չունենա, ես հաստատ կասեի, որ էդ ես եմ արել: Հարցե նրանումա, թե կավելացնեի հետո»:
 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ