«Շաբաթը երկու սպորտային կոշիկ եմ գնում». Տիկտոկեր Մագան՝ նախընտրած ոճի և իրենից 2500 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ գողանալու մասին

Շոու Բիզնես mediaarm 2021-06-27 23:58:00 543
maxresdefault-1_SBDbY.jpg

MediaArm.am Հայտնի մարդկանց ոճն ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է տիկտոկեր Մագա Հարությունյանին: Նրա հետ խոսել եք նախընտրած ոճի, իրենից 2500 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ գողանալու մասին:  

Մագայի խոսքով՝ առօրյայում նախընտրում է սպորտային ոճը: «Հագնում եմ նաև բարձրակրունկներ, բայց հազվադեպ, սպորտային կոշիկներն ավելի հարմար են: Սպորտային կոշիկներիս տեսականին շատ մեծ է, շաբաթը 2-ը գնում եմ: Կարող եմ գնել նույն կոշիկի մի քանի գույնը: Adidas ապրանքանիշը սիրում եմ, բայց Nike-ն ավելի եմ սիրում և, հատկապես, «Jordan» մոդելը, որն արժե 4-500 դոլար: Դրա տարբեր գույներն ունեմ, պատվիրում եմ օնլայն տարբերակով, որովհետև Հայաստանում չեն լինում: Եթե գտնում եմ, նաև Հայաստանից եմ գնում: Վերջինը գնել եմ, բայց չէր ստացվում հագնել, երեկ առաջին անգամ հագա»,- ասաց նա:

Մագան շեշտեց, որ սպասել չի սիրում, անհամբեր է: «Քանի որ իմ նախընտրած հագուստները, կոշիկները Հայաստանում չեմ գտնում, ստիպված պատվիրում եմ: Դրանց գինն ինձ համար կապ չունի, կարևորը հագուստը որակյալ, գեղեցիկ լինի: Ամեն դեպքում, ես հագուստը լավ պահել չգիտեմ, որքան էլ թանկ արժենա, շուտ փչացնելու եմ: Վերջերս նկատել եմ, որ նույն հագուստից մի քանիսն եմ գնում, որ մեկը վնասվի, մյուսը հագնեմ: Վերջերս մորեղբայրս Louis Vuitton ապրանքանիշից ինձ բլուզ էր նվիրել, որը լվանալուց հետո վնասվեց: Շատ եմ ափսոսում, բայց ինչ արած»,- նշեց նա:

Տիկտոկերը պատմեց, որ տարիներ առաջ, երբ ռեփեր Kanye West-ը Nike-ի թիմում էր, արտադրվել էին «Yeezy» սպորտային կոշիկները, որոնց մասին ինքը երազում էր: 

«Կարմիր գույնովը Հայաստանում չկար, իսկ այլ երկրներում շատ թանկ էր, մոտ 2500 դոլար: Մոտենում էր ծննդյանս օրը, ծնողներս ուզում էին ինձ մեքենա գնել, բայց ես վարել չգիտեի, ասացի, որ այդ սպորատային կոշիկը գնեն: Դրանք հագա ընդամենը չորս անգամ, շատ զգուշորեն էի հագնում: Մի անգամ դրսում մի աղջկա տեսա, որը նստարանին պառկած էր, արդեն երեկո էր: Հարցրի՝ ինչո՞ւ է այդտեղ նստել, ասաց, որ իրենց տունը հեռու է, իսկ առավոտյան քաղաքում էլի գործեր ունի: Առաջարկեցի, որ մեր տուն գնանք, պատմեց, որ իր կոշիկներն ինչ-ինչ հանգամանքներում գողացել են: Խնդրեց իրեն սպորտային կոշիկներ տալ մեկ օրով, որովհետև կարևոր տեղ ուներ գնալու, պարուհի էր, հագին միայն մասիկներ էին: Ես, իհարկե, ասացի, որ կարող է ընտրել ցանկացածը, իսկ նա ընտրեց «Yeezy»-ները: Այնքան էի վստահում նրան, որ տվեցի հեռախոսահամարս, բայց իրենը չվերցրի: Այդպես գնաց ու չվերադարձրեց կոշիկներս»,- նշեց նա:Մագան անկեղծացավ, որ դրանից հետո, բնականաբար, հիասթափության փուլ է ունեցել: «Վստահել էի այդ աղջկան, իսկ նա այդպես էր վարվել ինձ հետ: Շատ է լինում, որ մարդկային քայլ եմ անում ու նման պատասխան եմ հետ ստանում: Հենց այդ նույն ամսում, երբ կորցրի «Yeezy»-ներս, նկարահանվում էի գեղարվեստական ֆիլմում: Իմ սիրելիին մարմնավորող տղային տվեցի Nike «Air force» սպորտային կոշիկներս, որ երկուսով նույնը հագնենք: Այդ տղան համակրելի էր, աղջիկների մեծ մասը սիրահարված էին նրան, նեղսրտում էին, որ կերպարով իմ սիրելին է լինելու: Սպորտային կոշիկները դրել էինք գետից բավականին
հեռու, չգիտեմ ինչպես, կոշիկներից մեկը հայտնվել էր գետում, բոլորը գիտեին այդ մասին, բացի ինձնից ու այդ տղայից»,- ընդգծեց նա:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ