MediaArm.am Սեքսը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլ նաև բավականին օգտակար: Այնպես չէ, որ այն կարող է փոխարինել բժշկությանը կամ մեզ հավերժական երիտասարդություն պարգևել (չնայած` ոչ ոք չի արգելում երազել), բայց հաստատ քայլեր եք անում այս ուղղությամբ, երբ ժպիտով ձեր գլուխը հանգիստ դնում եք բարձին, գրում է Goodhouse.ru-ն` ներկայացնելով մանրամասները.
Այն օգնում է ալերգիաների դեմ Լուրջ, այս հաճելի զբաղմունքը ճանաչված բնական միջոց է ալերգիայի և նույնիսկ ասթմայի ախտանիշների դեմ:
Նախ, այն թեթեւացնում է սթրեսը (իսկ անհանգստություններն այդ հիվանդությունների գրգռիչ են), և երկրորդ` այն արյունը լցնում է թթվածնով և մեծացնում շնչառական օրգանների արյան մատակարարումը: ... և օգնում է մեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ Շոտլանդիայի Թագավորական Էդինբուրգի հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրել են 18-ից 102 տարեկան 3500 մարդկանց սովորություններն ու առողջական վիճակը և եզրակացրել, որ փորձարկման մասնակիցներից նրանք, ովքեր պարբերաբար (այսինքն՝ շաբաթը առնվազն մեկ անգամ) սեռական հարաբերություն են ունեցել, ոչ միայն ավելի երիտարսարդ տեսք ունեին, այլ նաև իրենց ավելի երիտասարդ էին զգում:
Սեքսն օգնում է պայքարել սթրեսի հետևանքների դեմ և բարելավում է քունը. քնի պակասը և անընդհատ նյարդայնությունը, ցավոք, մեզ ավելի արագ են ծերացնում: Այնպես որ, մի ծուլացեք և ավելի հաճախ երիտասարդացմամբ զբաղվեք: Բարձրացնում է իմունիտետը Ցանկանու՞մ եք բարձրացնել ձեր իմունիտետը 30%-ով, ուրեմն շաբաթը երկու անգամ սեքսով զբաղվեք:
Այս հաճելի զբաղմունքը բարձրացնում է իմունոգլոբուլինի Ա մակարդակը, որը պատասխանատու է մարմնի՝ հիվանդություններին դիմակայելու ունակության համար: Բացի այդ, ուսումնասիրությունները հաստատել են կապը բարձր սեռական ակտիվության և ինսուլտի, սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ ձևերի և նույնիսկ SARS-ի նվազեցված ռիսկի միջև: Կարիք չկա սխտոր ուտել. կա շատ ավելի հաճելի կանխարգելիչ միջոց: